Ֆրանսուա Ֆիյոնին եւ նրա կնոջը հանրային միջոցների յուրացման մեղադրանքներ են առաջադրել

16:30   22 Հունիս 2018    465

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BFM »-ին, Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածուՖրանսուա Ֆիյոնը եւ նրա կինը՝ Պենելոպան, հունիսի 22-ին հայտնվել են քնության տակ գտնվողների կարգավիճակում, նրանց առաջադրվել են հանրային միջոցների յուրացման մեղադրանքներ:

Ֆրանսիայի ոստիկանության հակակոռուպցիոն բաժնի աշխատակիցներն ավարտել են իրենց հետաքննությունը եւ գործն ուղարկել դատական քննիչներին, ովքեր այժմ պետք Է որոշեն՝ գործը հանձնել արդյոք դատարան:

Սկանդալը ծագել Է 2017 թվականի հունվարի վերջին ֆրանսիական Le Canard enchaine անկախ թերթում մի շարք հրապարակումներից հետո: Հրատարակությունը պնդում Էր, որ քաղաքական գործչի կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, երկար ժամանակ նրա օգնական Է ձեւակերպվել Ազգային ժողովում եւ դրա համար ստացել ռոճիկ, սակայն «ոչ մի իրական աշխատանք չի կատարել», Պենելոպային շուրջ 0,5 միլիոն եվրո Է վճարվել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսուա  


Վերնագիրի այլ պիտակները