Ույախյան առաջարկել է 81-ամյա նախագահին 5-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը

16:37   22 Հունիս 2018    399

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости »-ին, Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույախյան կոչ է արել երկրի 81-ամյա նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային 5-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը 2019-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

Նշվում է, որ կառավարության ղեկավարը հայտարարությամբ է հանդես եկել իր գլխավորած «Ազգային դեմոկրատական միավորում» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ես երջանիկ եմ հայտնելու, որ մեր կուսակցության խորհուրդը մտադիր է կոչ հղել Աբդելազիզ Բութեֆլիկային շարունակել Ալժիրին ծառայելու առաքելությունը», - ասել է Ույախյան՝ նշելով, որ իրենց կուսակցությունը երաշխավորում է լիիրավ աջակցություն ցույց տալ գործող նախագահին նման պարագայում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալժիր  


Վերնագիրի այլ պիտակները