Բրիտանիան համամասնական է համարում ԵՄ–ի պատասխան մաքսատուրքերը

17:34   22 Հունիս 2018    392

Բրիտանիան ամերիկյան ապրանքատեսակների համար սահմանված ԵՄ մաքսատուրքերը համամասնական պատասխան է համարում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյի ներկայացուցիչը՝ հավելելով, որ մաքսատուրքերի հարցը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հուլիսին Լոնդոն կատարելիք այցի ժամանակ:

«Մենք գտնում ենք, որ ԵՄ–ն կշռադատված եւ համամասնական պատասխան է տվել, մենք այն սատարում ենք»,–ասել է նա՝ հավելելով, որ Բրիտանիան ցանկանում է խուսափել առեւտրային տարաձայնությունների հետագա լարվածությունից։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից ուժի մեջ է մտել մի շարք ամերիկյան ապրանքատեսակներ Եվրոպա ներկրելու համար սահմանված մաքսատուրքերը։ Այսպիսի որոշում ԵՄ–ն ընդունել է ի պատասխան ԱՄՆ կողմից սահմանված պողպատի ու ալյումինի մաքսատուրքերին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները