Բրազիլիայում քրեական գործ են հարուցել ազգային հավաքականի երկրպագուների դեմ

18:21   22 Հունիս 2018    366

Բրազիլացի երկրպագուների դեմ, որոնք ոչինչ չհասկացող ռուս երկրպագուհու հետ վիրավորական կարգախոսներ էին վանկարկում, հայրենիքում քրեական գործ է հարցուվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դատախազությունը 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ իր քաղաքացիների վարքագիծը «արժանապատվությունը վիրավորող» և «ակնհայտ կնատյաց բնույթ» ունեցող է անվանել։

Քրեական գործի պատճառ է դարձել տեսագրությունը։ Դրանում բրազիլացի երկրպագուները Մոսկվայի կենտրոնում տեղացի աղջկա հետ վանկարկում են Buceta rosa արտահայտությունը, ինչը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «վարդագույն հեշտոց»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները