Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Հորդանանի թագուհուն. Լուսանկարներ

19:22   26 Հունիս 2018    279

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Հորդանանի թագուհի Ռանյային, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ երկու տիկնայք հանդիպման համար նախապատվություն են տվել վարդագույնին՝ ընտրելով դրա նուրբ երանգները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ առաջին տիկինը կրել է Proenza Schouler բրենդի մոտ 4.000 դոլարանոց զգեստ, իսկ նրա հյուրը՝ լայն տաբատ ու սազական բլուզ:

Աղբյուրը նկատում է, որ թե՛ Մելանյա Թրամփը, թե՛ թագուհի Ռանյան ոչ միայն գեղեցիկ, բարեկազմ կանայք են, այլև հայտնի են լավ ճաշակով, էլեգանտ հագուկապի հանդեպ սիրով:

Հայտնի է, որ սա Մելանյա Թրամփի ու Ռանյա թագուհու արդեն 2-րդ հանդիպումն է:

Ավելի ուշ կանայք Սպիտակ տանը միացել են իրենց ամուսիններին՝ նախագահ Դոնալդ Թրամփին ու թագավոր Աբդալլահին, և միասին լուսանկարվել:

Hayatsk.info

Լուսանկար


Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները