ՈՈստիկանությունը հեռացրեց Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող ակտիվիստներին. VIDEO

11:33   10 Հուլիս 2018    249

Այսօր առավոտյան ոստիկանությունը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներին դուրս է բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան տարածքից:

Նախաձեռնության անդամները հայտարարել էին, որ իրենք կմնան այդտեղ, քանի դեռ իրենց պահանջը չի բավարվել՝ Գարեգին Բ-ն հրաժարական չի ներկայացրել:

«Ի՞նչ հիմքով եք ասում, որ մենք իրավունք չունենք գտնվել այս շենքում: Ձեր պահանջը օրենքով հիմնավորեք, հո զոռբայությամբ չէ»,- դիմելով ոստիկանության ասաց նախաձեռնության անդամներից մեկը:

«Դուք իրավունք չունեք շուրջօրյա մնաք այստեղ, փակեք, խանգարեք, մարդիկ չկարողանան մտնել»,- պատասխանեց ոստիկանը:

Բանավեճից հետո նախաձեռնության անդամները դուրս եկան տարածքից: Ոստիկանությունը նույն տեղից հավաքեց նաև վրաններն ու ցուցարարների մնացած այլ իրերը:

«Մենք հետ ենք գալու, իմացած եղեք»,- հայտարարեց նախաձեռնության մեկ այլ անդամ:

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» համակարգող Կարեն Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք կտեղափոխվեն նախաձեռնության Մայր Աթոռ և չեն պատրաստվում հեռանալ։



Hayatsk.info

Հեշթեգներ: Գարեգին-Բ  


Վերնագիրի այլ պիտակները