Իլհամ Ալիեւը կհանդիպի Էրդողանին Զագուլբայում - այցի ծրագիրը

12:00   10 Հուլիս 2018    604

Հայտնի է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցի ծրագիրը Ադրբեջան:

Այցի շրջանակներում Էրդողանը նախ այցելել է «Նահատակների ծառուղի» եւ «թուրքական ղեհիդների հուշարձան», հաղորդում է Hayatsk.info-ն:

Այնուհետեւ պաշտոնապես տեղի կունենա դիմավորման արարողությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Զագուլբայի նստավայրում:
Նախ, նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպելու են դեմ առ դեմ, այնուհետև տեղի կունենա լայնածավալ կազմով հանդիպում:

Իսկ վերջում, նախագահները համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն:
Նշենք, որ սա հունիսի 24-ի ընտրություններից հետո Թուրքիայի նախագահի առաջին արտասահմանյան այցն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիեւ   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները