Էրդողանը նշանակել է պաշտպանության նոր նախարար և ԳՇ պետ

14:02   10 Հուլիս 2018    228

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Թուրքական ԶԼՄ»-ներին, հուլիսի 10-ին պաշտոնապես նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը նոր նշանակումներ է արել կառավարությունում։

Այսպիսով՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել ցամաքային զորքերի նախկին հրամանատար գեներալ Յաշար Գյուլերը։

Թուրքիայի պաշտպանության նախարար է նշանակվել զինված ուժերի ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող Հուլուսի Աքարը։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Մևլյութ Չավուշօղլուն։

Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլունը նույնպես վերանշանակվել է։

Հիշեցնենք, որ 2018թ հունիսի 24-ին կայացած ընտրություններով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվեց նախագահի պաշտոնում, իսկ երեկ՝ հուլիսի 9-ին Անկարայում անցկացվեց վերջինիս երդմնակալության արարողությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները