Իրանը, ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների, կավելացնի նավթի արտահանումը

15:16   10 Հուլիս 2018    247

Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցներին, առավելագույնի կհասցնի նավթի արտահանման ծավալները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է հանրապետության առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին:

«Թշնամին ցանկանում է ամբողջությամբ կանգնեցնել մեր ապրանքների արտահանումը՝ նավթի, պողպատի, պղնձի: Ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների, Իրանը նախատեսում է նավթի արտահանումն առավելագույնի հասցնել»,- ասել է Ջահանգիրին: Նա նաեւ հավելել է, որ «ներկայիս իրավիճակում նպատակահարմար է մեծացնել նաեւ պողպատի արտադրությունն ու արտահանումը»:

ԱՄՆ արտատարածքային պատժամիջոցները մի քանի փուլով կսկսեն գործել արդեն ամռանը եւ անմիջականորեն կանդրադառնան Իրանում գործող օտարերկրյա ընկերությունների շահերին: Ավելի վաղ Պետդեպարտանմենտում պարզաբանել էին, որ սահմանափակումների առաջին մասը կվերականգնվի օգոստոսի 6-ին եւ կներառի Իրանի մեքենայաշինության ոլորտը եւ ոսկու առեւտուրը, մնացած պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 4-ին եւ կտարածվեն երկրի էներգետիկ ոլորտի վրա: Ընդ որում, Վաշինգտոնում բացահայտ կերպով հայտարարում են, որ մտադիր են «զրոյացնել» Թեհրանի՝ նավթի վաճառքից ստացվող եկամուտները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները