Մոսկվայում կալանավորել են BBC-ի լրագրողին թալանած հայերին

16:18   10 Հուլիս 2018    291

Մոսկվայի Տագանսկի դատարանը BBC-ի լրագրողի կողոպտման համար կասկածվող երկու անձի կալանավորելու որոշում է կայացրել:

Ինչպես «Интерфакс»-ին հայտնել է դատարանի քարտուղար Յուլյա Սուխինինան, Արամայիս Բադալյանը և Լենդրուշ Սեդրակյանը կալանքի տակ կգտնվեն 2 ամիս:

Ուրբաթ ոստիկանությունը հաղորդում է ստացել բրիտանացի լրագրողից: Նա պատմել է, որ տաքսի է նստել, որի վարորդն իրեն սուրճ է առաջարկել: Գործակալության զրուցակցի խոսքով՝ լրագրողն ուշքի է եկել «Դինամո» մետրոկայարանի մոտ՝ առանց բջջային հեռախոսի և բանկային քարտերի: Ավելի ուշ նրա քարտից կանխիկացվել է ավելի քան 500 ֆունտ սթերլինգ:

Ոստիկանները ձերբակալել են կասկածյալներին Վոլգոգրադսկի պողոտայում: Տղամարդիկ խոստովանել են հանցագործությունը կատարելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   BBC  


Վերնագիրի այլ պիտակները