ԱՄՆ-ն որոշել է Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլարի ապրանքի համար նոր մաքսատուրքեր սահմանել

10:44   11 Հուլիս 2018    271

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Wall Street Journal»-ին, ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են 200 մլրդ դոլարի նոր մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների համար:

Նշվում է, որ սա կլինի ամերիկյան ապանքների ներմուծման համար Չինաստանի կողմից 25-տոկոսանոց մաքսատուրք սահմանելու պատասխանը: Պարբերականի տեղեկություններով՝ Վաշինգթոնը Պեկինի հետ առեւտրային քաղաքականության շուրջ բանակցությունները շարունակելու հույս ունի:

Չինաստանում ակնթարթորեն արձագանքել են մաքսատուրքերի հնարավոր ընդլայնման մասին հաղորդագրություններին. Կոմերցիայի նախարարությունը հայտարարել է, որ ցնցված է ԱՄՆ առեւտրային քաղաքականությամբ եւ մտադիր է անհրաժեշտ հակամիջոցներ ընդունել:

«ԱՄՆ գործողությունները վնասում են Չինաստանին, ամբողջ աշխարհին, սակայն նաեւ իրենց սեփական երկրին, այդքան ոչ կառուցողական պահվածքը չի կարող հեղինակություն եւ վստահություն ունենալ»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները