Չինաստանում ցնցված են ԱՄՆ-ի

12:12   11 Հուլիս 2018    125

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «RT»-ին, Չինաստանի առեւտրի նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ չինական կողմը ցնցված է ԱՄՆ իշխանությունների՝ Չինաստանից ապրանքների ներմուծման համար 200 միլիարդ դոլարի չափով նոր մաքսատուրքեր սահմանելու մտադրության կապակցությամբ, հաղորդում է նախարարության կայքը:

«Չինական կողմը ցնցված է Միացյալ Նահանգների գործողություններից: Չինաստանի ժողովրդի շահերը եւ երկրի հիմնական շահերը պաշտպանելու համար Չինաստանի կառավարությունը, ինչպես միշտ, ստիպված կլինի անհրաժեշտ պատասխան քայլեր ձեռնարկել»,- նշվում է հայտարարության մեջ:

Նախարարությունը նաեւ նշել է, որ չինական կողմը եւս մեկ հայց կներկայացնի Համաշխարհային առեւտրի կազմակերպություն ԱՄՆ-ի դեմ, եթե Վաշինգտոնը, այնուամենայնիվ, վերջնականապես որոշի նման միակողմանի քայլերի գնալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն մտադիր է Չինաստանից ապրանքների համար 200 մլրդ դոլարի չափով մաքսատուրքեր սահմանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները