Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

12:27   11 Հուլիս 2018    145

Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը:

Ինչպես հայտնում է կազմակերպությունն իր կայքում, բացի դաշինքի 29 անդամ երկրների պատվիրակություններից՝ տարբեր ձևաչափերով աշխատանքի են հրավիրված տասնյակ գործընկեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մասնակիցները:

Ծրագրի առանձին կետը կդառնա ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին հրավիրվել են նաև Ուկրաինան ու Վրաստանը:

Գագաթնաժողովի ինտրիգը կդառնա դիրքորոշումը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կզբաղեցնի դաշինքի համար առանցքային հարցերի շուրջ: Հաշվի առնելով Թրամփի հայտարարությունների և որոշումների անկանխատեսելիությունը՝ Կանադայում «Մեծ յոթյակի» գագաթնաժողովի անհաջողության մասին հիշողությունը ստիպում է շատերին անհանգիստ սպասել գագաթնաժողովին: Թրամփը բազմիցս մեղադրել է եվրոպական երկրներին, որ նրանք բավականաչափ վճարումներ չեն կատարում ՆԱՏՕ-ին:

Գագաթնաժողովին նաև նախատեսվում է հաստատել «բաց դռների» քաղաքականությունը և քննարկել դաշինք Մակեդոնիայի հրավերի հարցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրյուսել   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները