Nokia-ն եւ չինական China Mobile-ը 1 միլիարդ եվրո արժողությամբ գործարք են կնքել

13:14   11 Հուլիս 2018    90

Nokia-ն եւ չինական China Mobile-ը 1 միլիարդ եվրո արժողությամբ գործարք են կնքել, հաղորդում է «ՌԲԿ»-ն: Մեկ տարի տեւողությամբ պայմանագրի շրջանակներում ֆիննական ընկերությունը կօգնի չինական գործընկերոջը անցնել հաջորդ սերնդի ցանցերին՝ շարունակելով կապի ծառայություններ մատուցել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ին հաջորդ սերնդի ցանցերի՝ ամպային տեխնոլոգիաների եւ մեքենայական կապի, համար իրենց դասում լավագույն համալիր տեխնոլոգիական լուծումներ կտրամադրի»,- նշվում է ֆիննական ընկերության հաղորդագրության մեջ:

Nokia-ն նաեւ ստացիոնար եւ շարժական ռադիոկապի ենթակառուցվածք, կապի օպտիկական գծեր եւ IP երթուղայնացման տեխնոլոգիաներ կտրամադրի, կկիսվի հաճախորդների հետ հաղորդակցության ոլորտում զարգացումներով ու խորհրդատվական ծառայություններ կտրամադրի:

Ընկերությունները մտադիր են նաեւ զարգացնել համագործակցությունը՝ նոր արտադրանքի եւ ծառայությունների զարգացման համար շուկաների համատեղ ուսումնասիրության նպատակով:

Hayatsk.info..

Հեշթեգներ: Nokia  


Վերնագիրի այլ պիտակները