Այս լուսանկարների համար Մելանյա Թրամփը հսկայական գումարներ է ստացել

13:26   11 Հուլիս 2018    106

Պարզվում է, որ շատ ԶԼՄ–ներ, իրենք էլ չիմանալով այդ մասին, 2017 թվականի ընթացքում ԱՄՆ առաջին տիկնոջ գրպանը մինչև մեկ միլիոն դոլար գումար են դրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դա հայտնի է դարձել այն ժամանակ, երբ Սպիտակ տունը հրապարակել է նախագահի ընտանիքի եկամուտների հայտարարագրերը։

Հրապարակման վրա ուշադրություն են դարձրել NBC News-ի լրագրողները, որոնք նկատել են եկամուտների տարօրինակ հոդվածը. վճարումներ Getty Images ֆոտոգործակալության կողմից՝ նախագահական ընտանիքի լուսանկարների վաճառքի համար։

Ընդհանուր առմամբ 187 լուսանկար է եղել՝ արված բելգիացի լուսանկարիչ Ռեջին Մահոյի կողմից 2010-2016 թվականներին։ Հայտարարագրից հայտնի է դառնում, որ Մելանյա Թրամփին «100 հազարից 1 միլիոն դոլարի» չափով գումար է եկել լուսանկարների վաճառքից։

Hayatsk.info..

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները