Գերմանիայում ԱՄՆ դեսպանը Բեռլինին կոչ է արել թույլ չտալ Իրանին մեծ գումարներ կանխիկացնել

13:53   11 Հուլիս 2018    126

Գերմանիայում ԱՄՆ դեսպանը Բեռլինին կոչ է արել Իրանին թույլ չտալ մեծ գումարներ կանխիկացնել Գերմանիայում բանկային հաշիվներից, որպեսզի փոխհատուցի ԱՄՆ նոր պատժամիջոցների հետևանքները։

Bild պարբերականին տված հարցազրույցում Ռիչարդ Գրենելը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը շատ մտահոգված է՝Իրանին հարյուր հազարավոր եվրո կանխիկ գումար փոխանցելու՝ Բեռլինի ծրագրերով։

«Մենք Գերմանիայի կառավարությանը կոչ ենք անում միջամտել ու կանգնեցնել այդ ծրագիրը»,- ասել է Գրենելը։

Գրենելի մեկնաբանությունը քննադատել է Յոհան Վադեպուլը՝ ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ղեկավարի տեղակալը, հայտնելով, որ գործարքները չպետք է արգելափակվեն քաղաքական նկատառումներով, եթե այն անցնի իրավաբանական ընթացակարգերը։ «ԱՄՆ դեսպանի հայտարարությունը տագնապ է առաջացնում ու հակասում է դրա դիվանագիտական դերին»,- նշել է նա ։

Գերմանիայի ֆինանսների նախարարության մամուլի քարտուղարն էլ հայտնել է, որ երկրի իշխանությունները դիտարկում են իրանական հարցումը՝ ամրագրված սկզբունքներին համապատասխան, որոնք ուղղված են փողերի լվացման կամ էլ ծայրահեղական խմբավորումների հետ կապված ռիկսերը կանխելուն։

Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Գերմանիայի իշխանությունները դիտարկում են Իրանի խնդրանքը՝ Գերմանիայի բանկային հաշիվներից 300 միլիոն եվրո կանխիկացնելու ու դրամական միջոցները Թեհրան փոխանցելու վերաբերյալ։

Hayatsk.info..

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները