JP Morgan-ը նշել է ամենահուսալի արժույթները ճգնաժամի դեպքում

12:52   11 Հուլիս 2018    109

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Bloomberg»-ին, JP Morgan Chase ամերիկյան հեղինակավոր ֆինանսական հոլդինգի վերլուծաբանների զեկույցի համաձայն՝ համաշխարհային ճգնաժամի դեպքում ամենահուսալի արժույթներն են սինգապուրյան դոլարը, ճապոնական իենը, շվեյցարական ֆրանկը եւ ԱՄՆ դոլարը:

«Ռեցեսիաները տեղի են ունենում, երբ վարկատուները վարկառուներից միաժամանակ պահանջում են վերադարձնել իրենց գումարները: Աշխարհի չորս առաջատար արժույթներից երեքը, որոնք կարելի է ունենալ ճգնաժամի ժամանակ, այն երկրների փողերն են, որոնք կարող են պարծենալ շատ ուժեղ դիրքերով արտաքին շուկաներում»,- նշվում է զեկույցում:

JP Morgan-ի վերլուծաբանների տվյալներով՝ նշված արժույթներից ամենահուսալին ճապոնական իենն ու սինգապուրյան դոլարն են: ԱՄՆ դոլարը նույնպես չի կորցնի իր հուսալիությունը, քանի որ գլոբալ ֆինանսական գործառնությունների հիմնական արժույթն է:

Փորձագետները նաեւ կոչ են արել ճգնաժամի դեպքում ազատվել զարգացող շուկաների արժույթներից, օրինակ՝ նորզելանդական դոլարից, քանի որ հենց նման արժույթներն են զգալիորեն արժեզրկվում ճգնաժամային ժամանակահատվածում եւ կարող են կորցնել իրենց արժեքի մինչեւ 17 տոկոսը:

Այնուամենայնիվ, JP Morgan-ի վերլուծաբանները կարծում են, որ վաղաժամ է խոսել առաջիկա լայնամասշտաբ համաշխարհային ճգնաժամի մասին, սակայն նաեւ կոչ են անում բիզնեսի համար արտարժույթային խնայողությունների ֆինանսական պլան նախապատրաստել՝ անկանխատեսելի հանգամանքների դեպքում միջազգային առեւտրային հարաբերությունների սրման ֆոնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: JPMorgan  


Վերնագիրի այլ պիտակները