Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «RMF FM»-ին, Լեհաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Օպոլեյի վոյեվոդությունում ուղղաթիռ է կործանվել:
«Օպոլշիզնայում ուղղաթիռի կործանման հետեւանքով երկու մարդ է զոհվել»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ըստ առկա տեղեկությունների՝ մեքենան ընկել է ճանապարհից քիչ հեռու գտվող դաշտում:
Ուղղաթիռի մակնիշի եւ պատկանելիության մասին տեղեկություններ չեն հաղորդվում: