Ադրբեջանը եւ Իսրայելը նոր տեսակի ԱԹՍ-ների համակարգեր կարտադրեն

14:16   11 Հուլիս 2018    552

Պաշտպանական արդյունաբերության նախարարի տեղակալ Յահյա Մուսաեւը ընդունել է Իսրայելի «Aeronautics» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Յեդիդիա Յարայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է «Aeronautics» ընկերության կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում «AZAD Systems» ընկերության հաջող գործունեությունը, որը համատեղ ձեռնարկություն է, մասնագիտացված է Ադրբեջանում տարբեր տեսակի ԱԹՍ-ների արտադրության ոլորտում:

Պատվիրակության ղեկավար Եեդեդիա Յարինը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Վերջում Պաշտպանության արդյունաբերության եւ «Aeronautics» ընկերության միջև ստորագրվեց տարբեր տեսակի ԱԹՍ-ների համատեղ արտադրության մտադրության մասին արձանագրությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները