Թրամփը կատակել է, որ ՆԱՏՕ-ում իրեն համակրում է միայն գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին

14:22   11 Հուլիս 2018    131

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, որ ՆԱՏՕ-ում իրեն համակրում է միայն Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին համակրում է նրան:

Թրամփը Ստոլտենբերգի հետ հանդիպել է չորեքշաբթի օրը մեկնարկող գագաթնաժողովի նախօրեին: «Կարծում եմ, որ Թրամփը դուր է գալիս միայն գլխավեր քարտուղարին: Նա, անկասկած, միակն է (այդպիսին), սակայն ինձ դա ձեռնտու է», - ասել է ամերիկացի առաջնորդը` սեղմելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ձեռքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով RTL հեռուստառադիոընկերությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 10-ին պաշտոնական այցով ժամանել է Բելգիա, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Տեղական ԶԼՄ-ները նկատել են, որ երկրի ղեկավարությունը չի կարողացել դիմավորել ԱՄՆ առաջնորդին:

Le Soir պարբերականի փոխանցմամբ՝ ո՛չ երկրի վարչապետը, ոչ էլ Բելգիայի թագավորը չեն կարող ողջունել Թրամփին՝ երկրից բացակայության պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները