Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը C-400 համակարգերի ձեռքերումը «շտապ անհրաժեշտություն» է անվանել

15:05   11 Հուլիս 2018    243

Անկարան որոշել է ձեռք բերել ռուսական C-400 զենիթա–հրթիռային համակարգերը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հուլիսի 11-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն՝ ալյանսի գագաթնաժողովի շրջանակներում Բրյուսելում անցկացվող NATO Engages ֆորումի ընթացքում։

Նախարարը նշել է, որ Թուրքիան անկախ պետություն է և պետք է միջոցներ ձեռնարկի իր սահմանները պաշտպանելու համար։

«10 տարի շարունակ մենք ցանկանում էինք նման համակարգեր ձեռք բերել ԱՄՆ–ից, սակայն այդ փորձերն այդպես էլ հաջողությամբ չպսակվեցին։ Թուրքիան ՆԱՏՕ–ի նաև այլ դաշնակիցների է դիմել, սակայն՝ անօգուտ»,– հիշեցրել է Չավուշօղլուն։

«Այդ պատճառով էլ մենք կրկին ընդունեցինք ռուսական առաջարկը»,– ավելացրել է նա։

Դիվանագետը կրկին նշել է, որ եթե ՆԱՏՕ–ի դաշնակիցներից որևէ մեկը որոշի պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ՝ ռուսական համակարգերը ձեռք բերելու պատճառով, ապա Թուրքիան համապատասխան քայլերով պատասխան կտա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   C-400  


Վերնագիրի այլ պիտակները