Սեքսուալ կախվածությունը ներառվել է հիվանդությունների ցանկում

15:19   11 Հուլիս 2018    128

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս հրաժարվում է սեքսուալ կախվածությունը հոգեկան շեղում համարել։

Չնայած որ «սեքսուալ վարքի խանգարումը» ներառվել է կախվածությունների շարքում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խնդրում է դա որպես հոգեկան շեղում չընդունել, – գրում է Science Alert պարբերականը։

Բժիշկներն ու գիտնականները գտնում են, որ սեքսուալ կախվածությունը կարելի է հավասարեցնել մյուս նմանօրինակ հիվանդություններին. խաղամոլություն, ալկոհոլիզմ, թմրամոլություն։ Սեքսուալ կախվածությունը բուժելու համար բժիշկները կարող են ադապտացնել հարբեցողների և թմրամոլների համար նախատեսված վերականգնողական ծրագրերից մեկն ու մեկը։ Նման համակարգը 12 աստիճանից բաղկացած վերականգնման համակարգ է իր մեջ ներառում, որտեղ դեղորայքը կիրառվում է բժիշկ–հոգեբույժի խորհրդատվությանը զուգահեռ։

Ընդ որում, բժիշկները նշում են, որ սեքսն ու պոռնոֆիլմերի դիտումը կարող են կախվածություն առաջացնել, սակայն դրանք միայն առանձին դեպքերում են լուրջ հետևանքների բերում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները