ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատմել է, որ թույլ է տալիս ԱՄՆ-ին գլոբալ տերություն լինել

15:33   11 Հուլիս 2018    149

Եվրոպայում ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը թույլ է տալիս Նահանգներին գլոբալ տերություն լինել, ուժ պրոյեկտել. դա լավ է թե՛ Եվրոպայի, թե՛ Միացյալ Նահանգների համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին չորեքշաբթի օրը Բրյուսելում կայացած դաշինքի գագաթնաժողովին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Սա թույլ է տալիս ԱՄՆ-ին գլոբալ տերություն լինել եւ ուժ պրեյեկտել դեպի Ասիա, Մերձավոր Արեւելք: Ոչ մի մեծ երկիր այդքան դաշնակից չունի, որքան ԱՄՆ-ն»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ գագաթնաժողովին կհաջողվի «կրկին վերահաստատել կողմնակցությունը պաշտպանության ծախսերի ավելացման խնդիրներին»:

«Չնայած առեւտրի ոլորտում տարաձայնություններին՝ դաշնակիցները մեծացնում են իրենց պաշտպանական ծախսերը»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները