Տրյուդոն մեղադրել է Ռուսաստանին

15:42   11 Հուլիս 2018    162

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն մեղադրել է Ռուսաստանին՝ միջազգային խնդիրներ ստեղծեու մեջ։

Համապատասխան հայտարարությունը նա արել է Լատվիա կատարած այցի ժամանակ,– հաղորդում է The Globe and Mail պարբերականը։

«Ռուսաստանը մի երկիր է, որն առաջվա պես ձգտում է խախտել և ապակայունացնել գլոբալ կանոնները և հիմնականում խնդիրներ ստեղծել միջազգային հարթակում»,– հայտարարել է Տրյուդոն։

Միևնույն ժամանակ Տրյուդոն խոսել է Ռուսաստանի հետ կառուցողական կերպով առաջվա նման փոխգործակցելու մտադրության մասին։ Նա ավելացրել է, որ ներկայումս Կանադան բարդ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ, քանի որ ռուսական կողմի գործողությունները անհամատեղելի են դեմոկրատական արժեքների և գլոբալ կարգի հիմունքների հետ։

Խնդրահարույց թեմաների թվում կանադական առաջնորդը հիշատակել է Դոնբասն ու Ղրիմը, ինչպես նաև Սոլսբերիում թունավորումը, որում Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին։ Մոսկվան ամեն կերպ հերքում է իր կապը տվյալ միջադեպի հետ;

Hayatsk.info

Հեշթեգներ: Տրյուդո   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները