Պամպլոնայում ցլերի մրցավազքի ժամանակ եւս երեք մարդ է տուժել

15:55   11 Հուլիս 2018    127

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, չորեքշաբթի առավոտյան Սան Ֆերմինի տոնակատարությունների ժամանակ իսպանական Պամպլոնայում ցլերի մրցավազքի ժամանակ երեք մարդ է տուժել:

Վազքուղին, որի երկարությունը 875 մետր է, տեւել է 2 րոպե 50 վայրկյան: Մրցավազքի ընթացքում բազմաթիվ մասնակիցներ ընկել են: Սա այս տարվա տոնակատարությունների շրջանակներում արդեն հինգերորդ մրցավազքն է:

Տուժացներից ոչ մեկը ցլի եղջյուրի հարված չի ստացել. այդ վնասվածքներն առավել վտանգավորն են: Վալենսիա նահանգից մի տղամարդ դիմածնոտային վնասվածք է ստացել, երկրորդ մասնակիցը՝ Նավարայի մոտակայքում գտնվող քաղաքներից մեկից, ուսի վնասվածք, երրորդը՝ Կաստելյոն նահանգից, ծնկի վնասվածք է ստացել: Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց:

Սան Ֆերմիը յուրաքանչյուր տարի անցկացվում է Պամպլոնա քաղաքում հուլիսի 6-ից 14-ը: Ինը օրվա ընթացքում շուրջ 500 տարբեր միջոցառումներ են տեղի ունենում: Ամենահայտնին էնսյերոսն է` ցլերի մրցավազքը: Երթուղին 875 մետր է եւ տեւում է ընդամենը մի քանի րոպե, սակայն այս ընթացքում ցուլերը, որպես կանոն, հասցնում են վնասել մի քանի հոգու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները