Կիեւում Վերին Ռադայի մոտ գրեթե հինգ հազար ցուցարար է հավաքվել. VIDEO

16:18   11 Հուլիս 2018    179

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «112 Ուկրաինա»-ին, Կիեւում Վերին Ռադայի շենքի մոտ բոոքի ակցիային մինչեւ հինգ հազար մարդ է մասնակցում:

Նշվում է, որ ցուցարարները ծխագլանիկ են վառել, ինչի հետեւանքով Սահմանադրության հրապարակը ծխով է ծածկվել: Ոստիկանությունում հայտարարել են, որ տուժածներ եւ ձերբակալվածներ չկան: Մայրաքաղաքի կենտրոնում անվտանգության միջոցառումները խստացվել են, սակայն իրավապահների կողմից ցուցարարների նկատմամբ որեւէ գործողություն չի ձեռնարկվում:

Կիեւի ոստիկանության պետը նշել է, որ կենտրոնում երկու ակցիա է ընթանում: Ռադայի մոտ ընթանում է «ԱվտոԵվրոՍիլա» կազմակերպության բողոքի ակցիան, իսկ կառավարության շենքի առջեւ՝ «ԴնեպրԱզոտ»-ի աշխատակիցներինը: Ընդհանուր առմամբ, ոստիկանության տվյալներով, կենտրոնում մինչեւ հինգ հազար ցուցարար է հավաքվել:

Տեղեկացվում է, որ «ԱվտոԵվրոՍիլա»-ն դեմ է նախարարների կաբինետի որոշմանը, ըստ որի ոստիկանությունը կարող է ստուգել եվրոպական համարանիշներով ավտոմեքենաները եւ տուգանել այն անձանց, ովքեր չեն գրանցում Ուկրաինայում գտնվող մեքենաները մեկ տարի ժամկետով ներմուծման ռեժիմում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Կիեւ  


Վերնագիրի այլ պիտակները