Ֆրանսիացի երկրպագուն ուղիղ եթերում սեր է խոստովանել… գարեջրին

16:30   11 Հուլիս 2018    490

Երեկ Սանկտ–Պետերբուրգում որոշվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս եկած առաջին թիմը. Ֆրանսիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթանակ տարավ Բելգիայի նկատմամբ։

Ոգևորված ֆրանսիացիները չէին կարողանում զսպել իրենց ուրախությունը։ Երկրպագուներից մեկը իրեն կադրի մեջ է գցել և կանգնել լրագրողի կողքին։

«Россия-1» հեռուստաալիքի եթերում զվարճալի միջադեպ է տեղի ունեցել. լրագրողուհին ռեպորտաժ է վարել Բրյուսելից՝ ֆրանսիական երկրպագուներով շրջապատված։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ երիտասարդը գարեջրի շիշ է հանել և սկսել է ցույց տալ, թե ինչ հաճույք է ստանում՝ դրա վրա նայելիս։ Այս հատվածը գրավել է օգտատերերի ուշադրությունը, իսկ տեսանյութը վիրուսային արագությամբ տարածվել է համացանցում՝ մեկ գիշերվա մեջ հարյուր հազարավոր լայքեր և միլիոնավոր դիտումներ հավաքելով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները