Մերկելը պատասխանել է Թրամփի

16:48   11 Հուլիս 2018    229

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն առ այն, որ Գերմանիան Ռուսաստանի գերին է ու ամբողջովին վերահսկվում է այդ երկրի կողմից:

Ինչպես նշում է BBC-ն, Մերկելն ընդգծել է, որ Գերմանիան ինքնիշխան պետություն է և որ Սպիտակ տան ղեկավարի քննադատությունը տեղին չէ:

«Այս առիթով կուզեի ասել, որ ես ինքս եմ հետևել՝ ինչպես է Գերմանիայի մի մասը վերահսկվել ԽՍՀՄ-ի կողմից: Ես այսօր շատ ուրախ եմ, որ միասնական ենք»,-ասել է Մերկելը:

Կանցլերը նկատել է, որ այժմ Գերմանիան ինքնուրույն քաղաքականություն է վարում ու սեփական որոշումները կայացնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները