Աֆղանստանում կրթության վարչության վրա հարձակման հետեւանքով 10 մարդ է զոհվել

17:06   11 Հուլիս 2018    250

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «TOLOnews»-ին, Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքի կրթության վարչության շենքի վրա զինյալների հարձակման ընթացքում առնվազն 10 մարդ է զոհվել:

Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրավիճակը հնարավոր է եղել վերահսկողության տակ առնել: Հարձակվողների ստույգ թիվը նշել նրանք չեն կարողացել: Ըստ ականատեսների՝ հարձակման ժամանակ մինչեւ 50 հոգի պատանդ է վերցվել: Այս տեղեկություններն իշխանությունները եւս չեն կարողացել հաստատել:

Ընդգծվում է, որ սա վերջին երկու շաբաթվա ընթացքում Ջելալաբադում իրականացված երրորդ հարձակումն է: Ահաբեկչութան համար պատասխանատվությունը դեռ որեւէ խմբավորում չի ստանձնել, սակայն նշվում է, որ նախորդ հարձակումներն իրականացրել է ԴԱԻՇ-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները