Լը Պենն առաջարկել է Ռուսաստանին հրավիրել ՆԱՏՕ

17:40   11 Հուլիս 2018    280

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն առաջարկել է ՆԱՏՕ-ին նոր՝ ահաբեկչության դեմ պայքարի առաքելություն շնորհել և դաշինք հրավիրել Ռուսաստանին:

«Ինչի՞ն է ծառայում ՆԱՏՕ-ն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Ահա իրական հարցը: Կարո՞ղ ենք մենք դաշինքին նոր՝ իսլամիզմի և ահաբեկչության դեմ պայքարի առաքելություն շնորհել»,- ասել է Լը Պենը:

«Եվ այդ առաքելության շրջանակներում Ռուսաստանը պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին»,- հավելել է քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լը-Պեն  


Վերնագիրի այլ պիտակները