ԱՄԷ-ում տուրիստներին կվերադարձվի գնված ապրանքների ավելացված արժեքի հարկը

18:00   11 Հուլիս 2018    217

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, ԱՄԷ-ի նախարարների խորհուրդը որոշում է ընդունել տուրիստներին ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) փոխհատուցման համակարգ ներդնելու մասին:

Դրա տվյալներով՝ համակարգը կսկսի գործել 2018 թվականի չորրորդ եռամսյակից: Ակնկալվում է, որ նման միջոցառումները դրական ազդեցություն կունենան ԱՄԷ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա:

Զբոսաշրջիկները կկարողանան վերադարձնել tax free ծրագրին մասնակցող խանութներում ձեռք բերված ապրանքների ԱԱՀ-ն:

Ըստ թերթի տվյալների՝ 2017 թվականին երկրի ՀՆԱ-ում տուրիստական հատվածի բաժինը 11.3 տոկոս է կազմել, ինչը համարժեք է 154.1 մլրդ դիրհամի (մոտ 42 մլրդ դոլար): 2018 թվականի հունվարի 1-ին ԱՄԷ-ի իշխանություններն ավելացված արժեքի 5 տոկոսանոց հարկ են սահմանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄԷ  


Վերնագիրի այլ պիտակները