Բրազիլիայի նախկին նախագահը կմնա բանտում

18:18   11 Հուլիս 2018    199

Բրազիլիայի գերագույն դատարանի ղեկավար Լաուրիտա Վազը երեքշաբթի մերժել է երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի ազատվելու հնարավորությունը, չնայած ստորին ատյանների նախկին որոշումներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անցյալ շաբաթ Պորտու Ալեգրի քաղաքի դատավոր Ռոժերիո Ֆավրետոն հրահանգել էր Լուլային անմիջապես ազատել: Այնուհետեւ դաշնային դատավոր Ժոան Պեդրու Ժեբրան Նետուն չեղարկել էր Լուլային ազատելու գործընկերոջ որոշումը:

Globo-ն նշում է, որ գերագույն դատարանը հանգել է այն եզրակացության, որ Ֆավրետոն անհրաժեշտ լիազորություններ չուներ նման որոշում կայացնելու համար: Այսպիսով, Լուլան կմնա հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ ապրիլին Լուլային տեղափոխել են Կուրիտիբա քաղաք, որտեղ ըստ կոռուպցիայի գործով դատավճռի նա սկսել է բանտարկության պատիժը կրել: Հունվարին նա դատապարտվել էր 12 տարի 1 ամիս ժամկետով բանտարկության:

Օրենքի համաձայն՝ բանտարկյալը չի կարող թեկնածու առաջադրվել: Սակայն ինքը նախկին նախագահը դեռեւս մայիսին հաստատել էր, որ նախկինի պես մտադիր է իր թեկնածությունն առաջադրել հոկտեմբերին անցկացվելիք պետության ղեկավարի ընտրություններում, չնայած իր բանտարկությանը: Նախկինում Աշխատավորների կուսակցությունը եւս հայտնել էր, որ ընտրություններում իր թեկնածուն Լուլան է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները