iPhone ունեցող մարդիկ նյութապես ապահովված են․ հետազոտություն

18:50   11 Հուլիս 2018    186

iPhone օգտագործող մարդիկ հաճախ նյութապես ավելի ապահովված են, քան այլ ապրանքանիշի սմարթֆոններ օգտագործողները։

Այս մասին հաղորդում է ԱՄՆ տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Զեկույցում ասվում է, որ 69․1 տոկոս հավանականությամբ iPhone-ի օգտատերերը նյութապես ապահովված են։

Գիտնականների խոսքով՝ նյութապես ապահովված են iPad-ների սեփականատերերի 66․9 տոկոսը։

Ինչ վերաբերում է Android-ի օգտատերերին, նրանցից միայն 59․5 տոկոսն է նյութապես ապահովված։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   iPhone  


Վերնագիրի այլ պիտակները