Եվս մի կին Լյուկ Բեսոնին մեղադրել է սեռական ոտնձգության համար

19:07   11 Հուլիս 2018    187

Ֆրանսիացի անվանի ռեժիսոր Լյուկ Բեսոնին կրկին մեղադրել են իգական սեռի ներկայացուցչի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը նկատում է, որ սա արդեն երկրորդ կինն է, որը «Լյուսի» և «Հինգերորդ տարր» ֆիլմի ռեժիսորին մեղադրում է նման բանի համար:

Քառասունիննամյա կինը կինոոլորտի աշխատող է: Նրա պնդմամբ՝ Բեսոնն իր նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել ամեն անգամ, երբ ինքը նրա հետ վերելակում է եղել:

Հայտնի է, որ Բեսոնի պաշտոնական ներկայացուցիչը հերքել է այս մեղադրանքը:

Ավելի վաղ 27-ամյա դերասանուհին Լյուկ Բեսոնին մեղադրել էր բռնաբարության համար: Այժմ այդ գործով ընթանում է հետաքննություն:

Բացի այդ, երկու այլ կին Բեսոնին մեղադրել էին իրենց նկատմամբ անպատշաճ վարք դրսևորելու համար:

Նշվում է, որ աստղային ռեժիսորը դեպքերից որևէ մեկում չի ընդունել իր մեղավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները