Վինի Թուխի կախարդական աշխարհի քարտեզը վաճառվել է ռեկորդային 570 հազար դոլարով

19:54   11 Հուլիս 2018    173

Գրող Ալան Ալեքսանդր Միլան հերոսի՝ Վինի Թուխ արջուկի երևակայական աշխարհի քարտեզը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է ռեկորդային 430 հազար ֆունտով (շուրջ 570 հազար դոլար), տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Քարտեզը նկարել է նկարիչ Էրնեստ Շեփարդը, որը համարվում է Վինի Թուխի կերպարի ստեղծողը։

Փորձագետները չեն բացառում նաև, որ արջուկի «կախարդական աշխարհը» ստեղծելուն մասնակցել է նաև գրողի որդին՝ Քրիստոֆեր Ռոբինը։

Դրա համար հիմք է ծառայել պատկերի անկյունի մակագրությունը․ «Նկարել եմ ես, իսկ պարոն Շեփարդն օգնել է»։

Վինի Թուխի մասին առաջին պատմվածքը լույս է տեսել 1925-ին և մեծ հանրաճանաչություն ձեռք բերել։




Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները