Պենտագոնի գաղտնի բաժինը ծածուկ միլիոնավոր դոլարներ է ներդրել թռչող տաքսիի մշակման գործում

20:08   11 Հուլիս 2018    244

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մոտ 2 մլն դոլար է ներդրել թռչող տաքսիի 2 սթարթափի մեջ՝ Kitty Hawk-ի Cora-ի եւ Joby Aviation-ի S4-ի մեջ:

Պենտագոնում հատուկ ստեղծված Պաշտպանական ինովացիաների փորձարարական վարչությունը (Defense Innovation Unit Experimental, DIUx), որը գտնվում է Կրեմնիումային հովտի ուղիղ սրտում եւ իրավասություններ է ստացել փորձարկելու նոր տեխնոլոգիաներ՝ դրանք ռազմական կարիքների համար օգտագործելու համար, մասամբ վճարել է այդ թռչող մեքենաների համար:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, ո՛չ Kitty Hawk ընկերությունը, որի հետեւում կանգնած է Google-ի համահիմնադիր եւ Alphabet-ի ղեկավար Լարի Փեյջը, ո՛չ Joby Aviation սթարթափը չեն հրապարակայնացնում այս գաղտնի ռազմական ֆինանսավորման մասին լուրը:

2017-ի հունվարին DIUx-ից Joby Aviation ընկերությունը ստացել է 970 հազար դոլար, իսկ մի քանի ամիս անց մեկ մլն դոլար է ստացել Kitty Hawk ընկերությունը: Եվ սա այն դեպքում, որ այս ընկերություններից ոչ մեկը իր նախագծերի ֆինանսավորման դժվարություններ չի ունեցել: Միլիարդատեր Լարի Փեյջը ամբողջությամբ ծածկում է Kitty Hawk-ի բոլոր ծախսերը, իսկ Joby Aviation-ը Toyota-ից եւ Intel-ից 100 մլն դոլարի ներդրումներ է ստացել լիովին էլեկտրական թռչող տաքսիի մշակման համար:

Այս նախագծերը ֆինանսավորած Պենտագոնը, օրենքի համաձայն, առաջիկայում չի կարողանա ռազմական նպատակներով օգտագործել Cora եւ S4 օդանավերը: Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA), որը 2 փոխադրամիջոցների համար թռիչքային պիտանիության վկայականներ է տրամադրում, նշում է, որ դրանք չեն կարող որեւէ զենքով զինել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները