Չինաստանի անբարեխիղճ առեւտրի համար «հատուցումն» անհետաձգելի է

20:22   11 Հուլիս 2018    236

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, Չինաստանի անբարեխիղճ առեւտրի համար «հատուցումն» անհետաձգելի է, հայտարարել է ԱՀԿ նիստում կազմակարպությունում ԱՄՆ դեսպան Դենիս Շին:

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն սկանդալը կարգավորելու վայր չէ: «Հաշվի առնելով միջազգային առեւտի մեջ Չինաստանի վիթխարի եւ աճող դերը, ինչպես նաեւ ծանր վնասը, որ Չինաստանն իր առեւտրային գործընկերներին հասցրել է, այլեւս չի կարելի հատուցումը հետաձգել: Ավելին՝ ակնհայտ է, որ ԱՀԿ-ն ներկայումս բոլոր գործիքները չի առաջարկում, որ անհրաժեշտ են այս իրավիճակը շտկելու համար»,- նշել է նա:

Նշենք, որ ԱՄՆ-ն սպառնում է 200 մլն դոլար չինական ապրանքների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել: Ի պատասխան Պեկինը Միացյալ Նահանգներին մեղադրել է վախեցնելու մեջ եւ հայտարարել, որ ԱՀԿ կգանգատվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները