ՆԱՏՕ-ի առաջնորդները հայտարարել են ՌԴ-ի հետ երկխոսության պատրաստակամության մասին

20:34   11 Հուլիս 2018    226

Hayatsk.info-ն հայտնում է, որ ՆԱՏՕ-ն որեւէ երկրի համար սպառնալիք չի ներկայացնում։ Այս մասին ասված է Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների հայտարարությունում։

«Մենք նախկինի պես ամբողջությամբ հանձնառու ենք սպառազինության վերահսկողությանը, զինաթափմանն ու չտարածմանը»,-նշված է փաստաթղթում։

Առաջնորդները նշել են նաեւ, որ նախկինի պես պատրաստ են Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության։

Միաժամանակ, հայտարարությունում նշվում է, որ «Ռուսաստանը ապակայունացնում է Ուկրաինան, այդ թվում՝ Ղրիմի անօրինական անեքսիայի միջոցով, խախտում է միջազգային իրավունքը, վարում է սադրիչ ռազմական քաղաքականություն եւ փորձում է տապալել մեր ինստիտուտները»։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները