ԵՄ-ը չի կարող ՆԱՏՕ-ին այլընտրանք դառնալ ռազմական ոլորտում. Ստոլտենբերգ

20:41   11 Հուլիս 2018    208

Եվրամիությունը ռազմական ոլորտում չի կարող ՆԱՏՕ-ին այլընտրանք դառնալ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«ԵՄ-ը չի կարող փոխարինել կամ դառնալ ՆԱՏՕ-ի այլընտրանք»,- ասել է նա Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նվիրված անվտանգության փորձագիտական համաժողովին:

Ստոլտենբերգի խոսքերով՝ ԵՄ-ի ջանքերը միության պաշտպանական կարողություններն ուժեղացնելու ուղղությամբ «կարող են մեծացնել ՆԱՏՕ-ում եվրոպական հիմքը»:

Նա միևնույն ժամանակ նշել է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո «ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի 80 տոկոսը բաժին է ընկնելու ԵՄ-ի անդամ չհանդիսացող դաշինքի երկրներին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   ՆԱՏՕ   Ստոլտենբերգ  


Վերնագիրի այլ պիտակները