Ֆրանսիայում 3D տպագրության միջոցով 54 ժամում բնակելի տուն են կառուցել 5 հոգանոց ընտանիքի համար

20:56   11 Հուլիս 2018    245

Ֆրանսիացի գիտնականների և ինժեներների խումբը 3D տպագրության տեխնոլոգիայի օգնությամբ տուն է ստեղծել մի քանի ժամվա ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Daily Mail»-ին, 4 սենյականոց տունը կծառայի որպես մշտական բնակավայր 5 հոգանոց ընտանիքի համար: Տունը կառուցվել է ֆրանսիական Նանտ քաղաքում: Կառուցման ողջ ընթացքը տևել է երկու օր կամ 54 ժամ:

Այն ստեղծողները վստահ են, որ հետագայում նույն տունը կարող են կրկին կառուցել արդեն 33 ժամում:

Տունը համալրված է 4 ննջասենյակով, լոգասենյակով, շարժական դռներով, պատուհաններով, ինչպես նաև տեխնոլոգիական համակարգով, որը թույլ կտա բնակիչներին պլանշետի օգնությամբ կառավարել որոշ գործառույթներ, օրինակ՝ ջերմաստիճանը:

Գիտնականները տունը կառուցելիս կիրառել են BatiPrint 3D տպագրությունը: Ճարտարապետները նախագծել են տան դիզայնը, ապա ծրագրավորել և հրահանգներ տվել 3D տպիչին, որն էլ կյանքի է կոչել նրանց նախագիծը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները