Թաիլանդի իշխանությունները երեխաների մասնակցությամբ տեսանյութ են ցուցադրել. VIDEO

21:07   11 Հուլիս 2018    208

Թաիլանդի հեղեղված քարանձավում արգելափակված ֆուտբոլիստներին դուրս բերելու փրկարարական աշխատանքներին նվիրված մամլո ասուլիսում ցուցադրել են փրկված պատանիների մասնակցությամբ տեսանյութը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Корреспондент»-ին, հղում անելով տեղի աղբյուրին, տեսանյութում երևում է, որ պատանի ֆուտբոլիստները գտնվում են հիվանդանոցում: Նրանցից ոմանք քայլում էին հիվանդասենյակով, մինչդեռ մյուսները նստած էին անկողնում: Երեխաների ձայնը տեսանյութում չի լսվում:

Տեղի առողջապահության նախարարության և հիվանդանոցի ներկայացուցիչները նշել են, որ փրկված երեխաները և նրանց մարզիչը ուժեղացված սննդակարգով են սնվում, քանի որ քարանձավում անցկացրած օրերին միջինում 2-ական կգ-ով նիհարել են: Նշվում է, որ նրանք բոլորն էլ իրենց լավ են զգում և առողջական խնդիրներ չունեն:




Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները