Առեւտրային պատերազմը կարող է բացասաբար ազդել նավթի համաշխարհային շուկայի վրա․ ՕՊԵԿ

21:41   11 Հուլիս 2018    291

Առեւտրային պատերազմը կարող է բացասաբար ազդել նավթի համաշխարհային շուկայի վրա։

Այս մասին ասված է ՕՊԵԿ-ի զեկույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ 2017-2018 թվականներին համաշխարհաին առեւտրի աշխուժացումը նպաստել է տնտեսական աճի, եւ, հետեւաբար, նավթի պահանջարկի ավելացմանը։ Սակայն, այս միտումը կարող է փոխվել ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային տարաձայնությունների ֆոնին։

ՕՊԵԿ-ի տվյալներով՝ եթե լարվածությունը առեւտրում ավելի մեծանա, հաշվի առնելով նաեւ այլ անորոշություններ, դա կարող է ազդել նաեւ բիզնեսի ու սպառողների տրամադրության վրա․ «Այն ժամանակ դա կարող է բացասաբար ազդել նաեւ ներդրումների, կապիտալի հոսքի եւ սպառողական ծախսերի վրա, որն էլ, որպես հետեւանք, բացասաբար կազդի նավթի համաշխարհային շուկայի վրա»։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՕՊԵԿ  


Վերնագիրի այլ պիտակները