Մակրոնը համաձայն չէ Գերմանիայի մասին Թրամփի կարծիքին

21:56   11 Հուլիս 2018    282

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայն չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որ Գերմանիան հայտնվել է Ռուսաստանի վերահսկողության ներքո «Հյուսիսային հոսքի» շինարարության հետ կապված։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թրամփի հետ հանդիպման սկզբին։

Թրամփը քննադատել է Ֆրանսիային եւ Եվրոպայի մյուս երկրներին պաշտպանության ծախսերի հետ կապված, ինչպես նաեւ առեւտրային գործարքների առնչությամբ, որոնք, Թրամփի խոսքով, անարդար են ԱՄՆ-ի նկատմամբ։

Այնուամենայնիվ, Թրամփը հանդիպման սկզբին հայտարարել է Մակրոնի հետ «հրաշալի» հարաբերությունների մասին։

Մակրոնը հիշեցրել է անցած տարի Փարիզ կատարած Թրամփի ուղեւորությունը Բաստիլի օրվա տոնակատարություններին՝ նշելով, որ իրենք շարունակում են համատեղ աշխատել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Գերմանիա   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները