Նեթանյահուն Պուտինի հետ քննարկել է Սիրիայում Իրանի ռազմական ներկայությունը

09:12   12 Հուլիս 2018    114

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, թե ինչ թեմաներ են քննարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի նախագահի՝ ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպման նախաշեմին կողմերը քննարկել են Սիրիան և Իրանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելն անընդունելի է համարում Իրանի ռազմական ներկայությունը Սիրիայում։

Նա ընդգծել է Սիրիայում փոխգործակցության հարցերի նշուրջ Իսրայելի և Ռուսաստանի փոխըմբռնման կարևորությունը, որտեղ իսրայելական ռազմադօային ուժերը հարձակվում են իրանական օբյեկտների վրա։

«Գագաթնաժողովի նախօրեին մենք քննարկեցինք ընդհանուր առմամբ Սիրիայի հարցը և Իրանի հարցը, բայց չեմ կարծում, որ այդ մասին պետք է մանրամասն խոսեմ»,-ասել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ «իսրայելցի զինծառայողները գործում են առանց ռուսների հետ բախվելու» և «խնդիրները կոորդինացնելով», ինչն Իսրայելի համար առաջնային խնդիր է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Նեթանյահու   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները