Twitter-ը սկսելու է ջնջել կասկածելի հաշիվները

09:22   12 Հուլիս 2018    100

Twitter-ը սկսելու է ջնջել կասկածելի հաշիվները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Twitter-ի օգտատերերն առաջիկա օրերին կնկատեն, որ իրենց բաժանորդների թիվը նվազել է։ Շատերի համար դա կնշանակի չորս կամ ավելի քիչ բաժանորդների նվազում։

Արգելափակված հաշիվը չի կարողանա թվիթներ գրել կամ էլ հաղորդագրություններ վերահրապարակել։

Ընկերությունը հայտնել է, որ այս քայլը չի ազդի Twitter-ի ակտիվ օգտատերերի ցուցանիշների վրա։ Ընկերությունը պարզապես ջնջում է ֆեյքային հաշիվներն ու բոտերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Twitter  


Վերնագիրի այլ պիտակները