Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը կդադարեցվի

09:31   12 Հուլիս 2018    192

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հնարավոր չի համարում ավարտին հասցնել Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, եթե երկիրը չհամաձայնի փոխել իր սահմանադրական անվանումը։

Այս մասին նա հայտարարել է դաշինքի գագաթնաժողովի առաջին օրվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ստոլտենբերգը խոստովանել է, որ Մակեդոնիայի քաղաքացիները Հունաստանի հետ պայմանավորվածությունից հրաժարվելու հնարավորություն ունեն։ Սակայն նա ընդգծել է, որ ապագայում հանրապետությունը կարող է զրկվել նման հնարավորությունից։

Չնայած որ չորեքշաբթի Մակեդոնիան դաշինքին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների պաշտոնական հրավեր է ստացել, գործընթացը կդադարեցվի, եթե երկրի սահմանադրությունում նշված փոփոխությունը չսահմանվի։

«Եթե անվանափոխություն չլինի, դաշինքին անդամակցություն ևս չի լինի։ Ընտրությունը շատ պարզ է»,-ընդգծել է Ստոլտենբերգը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՆԱՏՕ   Ստոլտենբերգ  


Վերնագիրի այլ պիտակները