Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բենյամին Նեթանյահուի հետ

09:36   12 Հուլիս 2018    112

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկրների միջև հարաբերությունները «բավական դրական» են զարգանում։

«Դա վերաբերում է մեր փոխգործակցությանը ոչ միայն տնտեսության ոլորտում, դա վերաբերում է նաև քաղաքական ոլորտի փոխգործակցությանը։ Եվ ռազմական գերատեսչությունների միջև էլ հարաբերությունները բարձր մակարդակով են դասավորվում»,– ասել է Պուտինը։

Պարոն Նեթանյահուն նշել է, որ Պուտինի հետ յուրաքանչյուր հանդիպում հնարավորություն է տալիս Մերձավոր Արևելքում և աշխարհում անվտանգության և վստահության բարձրացման համար։ Նրա խոսքերով՝ իսրայելական իշխանությունների հիմնական ուշադրությունը կենտրոնացված է Սիրիայի և այդ երկրում Իրանի ներկայության վրա։

Վարչապետը խոստացել է, որ Իսրայելը խստորեն կանխարգելելու է իր օդային և ցամաքային սահմանը խախտելու ցանկացած փորձ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները