Մակրոնը պաշտպանել է Մերկելին Թրամփի առաջ

09:43   12 Հուլիս 2018    127

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը համաձայն չէ Թրամփի այն կարծիքի հետ, թե Գերմանիան կախվածություն ունի Ռուսաստանից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իր հերթին Թրամփը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ծախսերի և առևտրի հետ կապված հարցերը կորոշվեն ֆրանսիացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Գերմանիան ղեկավարվում է Ռուսաստանի կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մակրոն   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները