Ինժեները փորձել է անօդաչու ավտոմեքենաների մասին տեղեկատվություն դուրս տանվել է Չինաստան

09:55   12 Հուլիս 2018    124

Ամերիկյան Սան Խոսե օդանավակայանում ձերբակալվել է Apple-ի նախկին ինժեները, որը փորձում էր Apple-ի անօդաչու ավտոմեքենաների մասին տեղեկատվություն արտահանել Չինաստան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականի համաձայն՝ չին մասնագետ Սյաոլան Չժանը 2015 թվականից մոտ երկու տարի աշխատել է Apple-ի այն բաժնում, որը զբաղվում էր անօդաչու ավտոմեքենաներով:

Ամերիկյան ընկերությունից դուրս գալուց հետո պարոն Չժանը գաղտնի տեղեկատվություն էր ներբեռնել՝ ներառյալ ինժեներական սխեմաները եւ Apple-ի անօդաչուների վերաբերյալ տեխնիկական զեկույցները: Ինժեների նոր աշխատատեղը պետք է դառնար Գուանչժոույում հիմնված Xiaopeng Motors ընկերությունը:

Իրավապահ մարմինները ձերբակալել են պարոն Չժանին օդանավակայանում, երբ նա, գնելով տոմսերը մոտակա չվերթի համար, պատրաստվում էր Պեկինով թռչել Խանչժոու: Նախկին ինժեները այժմ սպասում է դատավարությանը: Եթե նա մեղավոր ճանաչվի, պարոն Չժոուին 10 տարվա ազատազրկում եւ 250 հազար դոլարի տուգանք է սպասվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Apple  


Վերնագիրի այլ պիտակները