Չեխիայի խորհրդարանը հաստատել է նոր կառավարությունը

10:17   12 Հուլիս 2018    108

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Չեխիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ՝ 105 ձայն ընդդեմ 91-ի, վստահություն է հայտնել վարչապետ Անդրեյ Բաբիշի նոր կառավարությանը:

Քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը՝ տեղական ժամանակով մոտ 1-ին՝ 14-ժամյա բանավեճից հետո, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:

Կառավարությանը վստահություն հայտնելու օգտին քվեարկել է ANO շարժումից եւ Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կազմված իշխող կոալիցիան, որին աջակցում են կոմունիստները, իսկ դեմ՝ բոլոր աջ կուսակցությունների ներկայացուցիչները:

Բաբիշի ղեկավարած կենտրոնամետ ANO շարժումը 2017 հոկտեմբերին մեծ առավելությամբ հաղթել էր խորհրդարանական ընտրություններում, սակայն նրա ձեւավորած կառավարությունը 2018-ի հունվարին խորհրդարանում վստահություն չէր ստացել: Դրանից հետո բանակցություններ են սկսվել ANO-ի եւ սոցիալ-դեմոկրատների իշխող դաշինք ստեղծելու շուրջ: Դրանք շարունակվել են մոտ 6 ամիս եւ ավարտվել երեքշաբթի կոալիցիոն համաձայնագրի ստորագրմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները